Լրահոս
Արցախ
14:22
10.05.23
329

Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Հադրութի կենտրոնական գրադարանը

Img default alt hy

Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի կենտրոնական գրադարանը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Վարսիկ Ամիրջանյանը, ով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է:

«Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից  երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել», - ասել է գրադարանի տնօրենը։ 

Նրա խոսքով՝ 2020 թվականի տվյալներով, գրադարանի ֆոնդը կազմում էր մոտ 39 հազար 720 կտոր գիրք։ «Մոտ 750-800 ընթերցող ունեինք: Այս պահին գրքային ֆոնդից տեղեկություն չկա», - նշել է Վ. Ամիրջանյանը՝ հավելելով, որ  դիմելու են  Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդին՝ ադրբեջանական մշակութային հերթական վանդալիզմի դրսևորման մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար: