Լրահոս
Հասարակական
21:30
20.02.23
123

Ադրբեջանցի է գյուղում հայտնվել հրդեհից առաջ. զոհված զինվորների ծնողները պատասխաններ են պահանջում

 

Այսօր կառավարության մոտ սկանդալային հայտարարություն են արել Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից մահացած 15 զինվորների հարազատները: Զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրն ասել է, որ հրդեհից ամիսներ առաջ ադրբեջանցի զինվորական է հայտնվել գյուղում, որին բռնել են վաշտի տղաները, հանձնել հրամանատարությանը: Այդ միջադեպի մասին իմանալով են ծնողները շարունակում պնդել դիվերսիայի վարկածը: