Լրահոս
Իրավական
20:53
01.11.24
427

30-ամյա կինը խանութում մեկ այլ կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել

Img default alt hy

Ոստիկանությունից հայտնում են՝ հոկտեմբերի 31-ին  օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ անհայտ անձը Աբովյան փողոցի խանութներից մեկում 41-ամյա կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ կային փող, բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայական:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Վեդիի բնակիչ 30-ամյա կինը: Նա Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»: