Լրահոս
Հասարակական
00:00
18.02.23
235

28-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր հայտնվել է Ողջի գետում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Ռուբիկ Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա գլորվելով գլխիվայր հայտնվել է Ողջի գետում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Ռուբիկ  Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան բժշկական կենտրոն։Նախաձեռնվել է վարույթ։