Լրահոս
Հասարակական
11:48
07.02.23
231

26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5 հոգու, որից երկուսը՝ երեխաներ

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խորեն Կարապետյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի և Կոտայքի խճուղու խաչմերուկում,  Աբովյանի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 5 հոգու։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածները Opel-ի վարորդի և այդ պահին նշած վայրով անցնող «Kingmarshal» պահնորդական կազմակերպության աշխատակից Տիգրան Մարությանի ավտոմեքենաներով տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից 2-ը երեխաներ են։