Լրահոս
Աշխարհ
11:50
18.02.23
132

18 միգրանտներ խեղդվել են բեռնատարում

Բուլղարիայում լքված բեռնատարի մեջ 18 միգրանտի դի է հայտնաբերվել, այդ թվում՝ երեխաների: Սոֆիայից ոչ հեռու կայանված մեքենայում նաև 34 ողջ մարդ է եղել: Նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են: Մի քանիսին հիվանդանոց են հասցրել ծայրահեղ ծանր վիճակում:

Միգրանտների մահվան նախնական պատճառ նշվում է շնչահեղձությունը:

Ըստ Բուլղարիայի իշխանության՝ միգրանտները անօրինական են հատել սահմանը: