Լրահոս
Քաղաքական
16:45
01.03.23
223

15 տարի առաջ այս օրը փորձ արվեց կտրել պետության պորտալարը․ Նարեկ Մանթաշյան

Img default alt hy

Հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը գրում է․

«15 տարի առաջ այս օրը, փորձ արվեց կտրել պետության պորտալարը: Բայց այդ ժամանակ պետություն ունեինք, պետության ղեկավար ունեինք, վճռականություն կար երկիրը անբարտավան փողոցայինների չհանձնելու, կար նաև դրա համար անհրաժեշտ կամք և ռեսուրս:

Ցավոք, այդ 15 տարիների ընթացքում վատ հիվանդության նման, տարածվեցին մարտի մեկի կազմակերպիչների մետաստազները և վերջապես 2018-ին խեղդեցին պետությունը:

Ո՞վ, ինչպես, ում միջոցով, ինչի հաշվին, ինչի համար... Այլ խոսակցության առարկա է...

Շնորհավոր արդեն 5 տարի խամրած ու չծաղկող գարնան առաջին օրը»: