Լրահոս
Հասարակական
13:30
14.02.23
103

Զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Հակոբյանն այսօր վիրահատվելու է

Ազատ գյուղի զորամասի կացարան դարձած տանը բռնկված հրդեհի դեպքով մեղադրանք առաջադրված կապիտան Եղիշե Հակոբյանին այսօր կվիրահատեն, նա կենթարկվի մաշկի փոխպատվաստման: Տեղեկությունը հայտնել է կապիտանի քույրը:

Նրա պաշտպանը «Հայլուրին» հայտնել է, որ սպան ցուցմունք կտա վիրահատությունից ապաքինվելուց հետո: 15 զինվորի մահվան գործով այսօր հարցաքննվում են զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Ըստ մամուլի՝ մի քանիսի հարցաքննությունն արդեն ավարտվել է: