Լրահոս
Հասարակական
20:20
15.09.24
239

Ժողովրդավարության օրը նշելիս մենք հարգում ենք ազատության, հավասարության մեր ընդհանուր արժեքները. ԱՄՆ դեսպանություն

Img default alt hy

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Ժողովրդավարության օրվա կապակցությամբ․

«Ամեն տարի սեպտեմբերի 15-ին մենք նշում ենք Ժողովրդավարության միջազգային օրը, որը սահմանվել է 2007 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից՝ ժողովրդավարական սկզբունքները խթանելու և պաշտպանելու նպատակով: Այս օրը հնարավորություն է տալիս անդրադառնալու և բարձրացնելու իրազեկությունը աշխարհում ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության կարևոր դերի մասին:

Ժողովրդավարության օրը նշելիս մենք հարգում ենք ազատության, ներառականության և հավասարության մեր ընդհանուր արժեքները, որոնք մարմնավորում է ժողովրդավարությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։