Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:20
12.01.23
106

«Ժամանակն է աջակցել հայ դաշնակիցներին». մեծ հավաք՝ Ֆրանսիայի ԱԺ շենքի դիմաց

Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքի դիմաց ֆրանսիացի պատգամավորներն ու ֆրանսահայերը մեծ հավաք են արել՝ աջակցություն հայտնելով Արցախին:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի կազմակերպած հավաքին մասնակցել են նաև քաղաքագետներ, հանրային դեմքեր: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտարարել է, որ արտակարգ իրավիճակ է, ժամանակն է աջակցել հայ դաշնակիցներին: