Լրահոս
Քաղաքական
19:30
03.07.26
50

ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ

Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստում վերջին հակաօրենսդրական փոփոխությունն է արել՝ ըստ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության: Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ հակասահմանադրական են խորհրդարանական ընտրությունների ու հանրաքվեի մասին օրենքներում կատարված փոփոխությունները, ըստ որի սահմանափակվում է Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը:

Այս փոփոխությունն անելուց հետո ՔՊ-ականները հրաժեշտ են տվել Ալեն Սիմոնյանին, որ պատգամավորի մանդատ էլ չի պատրաստվում վերցնել: Սիմոնյանի հրաժեշտը Ռուբեն Ռուբինյանն է կազմակերպել, որ հաջորդ խորհրդարանի նախագահն է լինելու:

Ալեն Սիմոնյանին հոտնկայս չի ծափահարել միայն Հայկ Սարգսյանը: