Լրահոս
Միջազգային
23:30
12.02.22
713

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին․ միջնորդի դերում՝ Թուրքիան է

Img default alt hy

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հաստատել է իրենց տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումն ընդունելու Անկարայի պատրաստակամությունը։

Ավելի վաղ, Ուկրաինա կատարած այցի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է հանդես գալու միջնորդի կարգավիճակով, եթե երկու կողմերը համաձայնեն։

Չավուշօղլուն վստահեցրել է, որ Զելենսկին ցանկություն է հայտնել Անկարայի միջնորդությամբ հանդիպել ՌԴ նախագահին։ Թուրք նախարարը հավելել է նաև, որ Ռուսաստանը պետք է դրական վերաբերվի այդ փաստին՝ միաժամանակ նշելով, որ առայժմ Կրեմլից ոչ մի արձագանք չկա։