Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:30
10.10.22
73

Զելենսկին հայտարարել է G7-ի շտապ հանդիպմանը նախապատրաստվելու մասին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պայմանավորվել Է G7-ի շտապ հանդիպման շուրջ, հույս ունի հանդես գալ այնտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«G7-ը նախագահող Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ պայմանավորվել ենք խմբի շտապ նիստ գումարելու շուրջ: Պլանավորվել Է իմ ելույթը»,-Զելեսնսկին գրել Է Twitter-ում:

Նա հավելել Է, որ Շոլցի հետ նաև քննարկել Է ՌԴ-ի վրա ճնշումը ուժեղացնելու և վնասված ենթակառուցվածքը վերականգնելու գործում օգնելու հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: