Լրահոս
Քաղաքական
21:15
22.06.26
91

Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը

Img default alt hy

ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների ամփոփիչ զեկույցը.

«Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցը, որը հիմնված է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդների դիտարկումների, քաղաքացիների ահազանգերի, ինչպես նաև առաքելության կողմից հավաքագրված ու վերլուծված փաստական տվյալների վրա։

Դիտորդական առաքելության աշխատանքներին մասնակցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված 368 դիտորդներ, որոնց թվում՝ 40 երկարաժամկետ և ավելի քան 300 կարճաժամկետ դիտորդներ։ Դիտարկումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ընդգրկելով ընտրական գործընթացի բոլոր փուլերը՝ նախընտրական շրջանից մինչև քվեարկության օրը, ձայների հաշվարկը, արդյունքների ամփոփումը և հետընտրական զարգացումները։

Զեկույցի համաձայն՝ ընտրական գործընթացն ուղեկցվել է ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքներին առնչվող բազմաթիվ և բազմաբնույթ խախտումներով ու մտահոգիչ երևույթներով։ Դիտորդական առաքելությունը հատկապես առանձնացնում է վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման, պետական և քաղաքական գործունեության սահմանների խախտման, պետական և համայնքային ծառայողների քաղաքական գործընթացներում ներգրավման, կրթական հաստատությունների քաղաքականացման, ընտրողների նկատմամբ ճնշման և ուղղորդման, ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, ինչպես նաև քաղաքական ատելության խոսքի և սպառնալիքների տարածման դեպքերը։

Շարունակությունը՝ այստեղ: