Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:36
12.01.23
87

Զախարովան կոչ է անում ՀՀ իշխանությանը՝ «մտավարժանքներով չզբաղվել»

Ռուսաստանի արտգործնախարարությունը հորդորել է հայ գործընկերներին մտավարժանքներ անելու փոխարեն, շարունակել համատեղ աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով: Այսպես Մարիա Զախարովան մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը: «Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տարբերվում են»,- ասել է Զախարովան։