Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:00
10.02.23
176

Զախարովան չի լսել Բաքվի բողոքը՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունից

Ռուսաստանը տեղյակ չէ, որ Ադրբեջանը բողոքել է Բաքվի դեմ հայ-ռուսական կոալիցիայից: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությանը: 

Փաշինյանն ասել էր՝ Բաքուն բողոքել է, թե հայ-ռուսական հարձակում է ծրագրվում Ադրբեջանի դեմ ու դրա համար է ինքը եվրոպացի դիտորդներին հրավիրել Հայաստան, որ անձամբ տեսնեն՝ ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին: Զախարովան վստահ է՝ նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել եվրոպացիների մուտքը  տարածաշրջան: