Լրահոս
Տարածաշրջան
15:07
08.05.23
110

Զապորոժիեի ատոմակայանի մոտակա բնակավայրերից մարդկանց տարհանում են

Ռուսաստանը տարհանում է Զապորոժիեի ատոմակայանի մոտակա բնակավայրերի բնակիչներին։ Այս մասին գրել է BBC-ն։ Դաշնությունը մարդկանց կոչ է արել լքել Զապորոժիեի շրջանի 18 բնակավայր, այդ թվում՝ Էներգոդարը՝ Կիևի կողմից ակնկալվող հարձակումից առաջ:

Ըստ ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ բնակիչների տարհանումը վկայում է՝ ատոմակայանի շուրջ ռուսական և ուկրաինական ուժերի միջև ծանր մարտերի հավանականությունը մեծ է: