Լրահոս
Սպորտ
23:10
13.01.23
155

Յուսուֆ Մուկոկոն կասկածվում է տարիքը կեղծելու մեջ

Img default alt hy

Armsport.am-ի փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Յուսուֆ Մուկոկոն կասկածվում է տարիքը կեղծելու մեջ։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստը ծնվել է Կամերունում 2004 թվականի նոյեմբերի 20-ին, այժմ նա 18 տարեկան է։ Սակայն Laola1 տեղեկատվական գործակալությունը պնդում է, որ Մուկոկոյին որդեգրած հայրը լրագրողներին տվել է Յուսուֆի իսկական ծննդյան վկայականը։

«Արտահոսած» փաստաթղթում նշված է, որ ոմն Յուսուֆա Մուհամադը (այս անունը վերագրվում է Մուկոկոյին) ծնվել է 2000 թվականին։ Եթե հավատանք այդ տվյալներին՝ Մուկոկոյի իրական տարիքն այժմ 22 է։

Նշվում է, որ Մուկոկոյին որդեգրած հայրը, ով ծննդյան վկայականը տրամադրել է լրագրողներին, ավելի ուշ օրինական ճանապարհով կանխել է փաստաթղթի հրապարակումը։

Հետաքրքրական է, որ կոռուպցիայի և կեղծիքի խնդիրը շատ տարածված է Կամերունում: Վերջերս Կամերունի Մ17 հավաքականում սկանդալ է տեղի ունեցել․ 30 խաղացողներից 21-ը տարիքային թեստեր չեն անցել։