Լրահոս
Աշխարհ
10:23
12.02.23
386

Ընձառյուծը մտել է դատարանի շենք ու հարձակվել ներկաների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Հնդկաստանի հյուսիսում ընձառյուծը մտել է Ուտար Պրադեշի Ղազիաբադի շրջանային դատարան դատական ​​նիստի ժամանակ: Գազանը վիրավորել է վեց մարդու, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Metro.co.uk-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ օրը ցերեկով վայրի կենդանի է մտել դատարան եւ հարձակվել մարդկանց վրա, որից հետո վիրավորներին շտապ տարհանել են շենքից։ Կենդանիների պաշտպանության աշխատակիցներին հաջողվել է բռնել ընձառյուծին հարձակումից չորս ժամ անց, որից հետո նրան տեղավորել են վանդակում։

«Ընձառյուծը փորձել է հոշոտել տղամարդկանցից մեկին, ով կարողացել է կատվին գետնին տապալել՝ զենքով հարվածելով նրան ու ոտքերով խփելով»,- գրում է թերթը։

Հնդկաստանի ոստիկանության հանձնակատարի օգնականի խոսքով՝ տուժածներից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 26-ին, հաղորդվել էր, որ Հնդկաստանում ընձառյուծի հետ բախման հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ անտառտնտեսության աշխատողներ, երեխաներ և կանայք։ Միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել Rainforest Research Institute ընկերության շրջակայքում, որտեղ գիշատիչը թափառել է սնունդ փնտրելու համար, իսկ ավելի ուշ սկսել է հարձակվել հարևան գյուղերի բնակիչների վրա։