Լրահոս
Սպորտ
16:22
11.01.23
89

Ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Img default alt hy

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացի հիմնական թիմերից մեծահասակների հետ ուսումնամարզական հավաքին մասնակցում են նաև երիտասարդական ընտրանու մի խումբ ներկայացուցիչներ, որոնք նախապատրաստվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Հավաքի առաջին փուլը կեզրափակվի փետրվարի 21-ին: Այնուհետ Երևանում` Օլիմպավանում, թիմերը կշարունակեն նախապատրաստական փուլը:

2023 թվականի աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: Փարիզի խաղերի քվոտա կստանան մինչև 5-րդ հորիզոնականը զբաղեցրած մարզիկները: