Լրահոս
Իրավական
11:23
11.01.23
96

Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց․ «Yerkir.am»

Img default alt hy

«Yerkir.am»-ի տեղեկություններով՝ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Արարատում և Երևանում բնակվող մի շարք դաշնակցականների տներում: Խուզարկությունների շրջանակներում նախնական տվյալներով բերման են ենթարկվել 4-5 դաշնակցական:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տուն և իրականացրել խուզարկություն։