Լրահոս
Քաղաքական
18:30
26.01.25
715

Խոսում ես, բայց ոչ ոք չի հավատում, լուրջ չի վերաբերում. Սևակ Հակոբյան

Img default alt hy

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բայց ջոկել եք չէ՞, որքան անիմաստ է Նիկոլի հարցազրույց նայել ու իբր ինչ-որ բան հասկանալ-իմանալը: Նու դե օրինակի համար. ասում է՝ իրենց պլաններում արտահերթ ընտրության գնալ չկա... Ի՞նչ է մտածում միջին վիճակագրական քաղաքական գործիչը, քաղաքագետը, լրագրողը, ուղղակի հետաքրքրված քաղաքացին: Է դե հիմա ասում է պլաններում չկա, վաղը կասի՝ կա: 

Նույնը՝ մնացյալ թեմաներով․ եթե մարդն արդեն այդպիսի ըկալում ունի, որ իր խոսքը կոպեկի արժեք չունի, էլ ի՞նչը վերլուծես, խորանաս, մեկ է՝ անիմաստ է, էսօր սենց է ասում, վաղը դեմքի նույն վստահությամբ կասի հակառակը: 

Իսկ առհասարակ, հենց սա էլ, իմ կարծիքով բնութագրում է որպես քաղաքական մահ․ խոսում ես, բայց ոչ ոք չի հավատում, լուրջ չի վերաբերում, բոլորը սպասում են՝ երբ է վերջանալու այս անենը (իշխանության դեպքում՝ որքան հնարավոր կլինի դեռ ձգել): 

Դե տեսեք, իշխանական քարոզիչներն էլ այն իրավիճակում են, էն որ վերջին շունչը փչելուց առաջ արձանագրում են, թե նայեք՝ քրտնեց՝ էդ լավ ա: Ինչ է, էդպես չէ»։