Լրահոս
Հասարակական
16:10
27.01.22
146

Խոշոր վթար Երևանում. 5 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կան տուժածներ, հայտնում է «shamshayn.com»-ը։

Ժամը 01:40-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ` 24-ամյա Վահագն Հովվյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Դավիթ Մկրտչյաի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

«Վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 25-ամյա Գարիկ Ադամյանը, 26-ամյա Գագիկ Գևորգյանը, BMW-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 25-ամյա Նարեկ Թումանյանը, 24-ամյա Կարեն Մաղաթյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ BMW -ի վարորդ Վ. Հովվյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- գրում է կայքը: