Լրահոս
Հասարակական
11:12
30.07.25
360

Խոշոր հրդեհ՝ Գետամեջի թռչնաֆաբրիկայում

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետամեջի թռչնաֆաբրիկայի տանիքում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից 2, Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատից 1, Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկներ։ Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։