Լրահոս
Հասարակական
11:49
16.09.24
320

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Toyota Land Cruiser Prado» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։