Լրահոս
Հասարակական
16:17
27.01.25
308

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Ford Mustang»-ը բախվել է պատին. կա վիրավոր

Img default alt hy

Հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Ford Mustang» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Transit»-ը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ «Ford Mustang»-ը բախվել է նրա հետնամասին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին: