Լրահոս
Հայաստան
10:30
24.01.22
116

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Nissan Skyline և Lada Priora ավտոմեքենաները. վերջինս էլ ավերածությունների է ենթարկել «999» մարկետը. կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։

Ժամը 12:00–ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Զորակ գյուղի բնակիչ, 35-ամյա Սեմյոն Ղազարյանի վարած Nissan Skyline մակնիշի և Գեղանիստ գյուղի բնակիչ, 29-ամյա Լյուդվիգ Ավետիսյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:   

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Lada-ի վարորդ Լ. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նախ Մասիսի բժշկական կենտրոն,  որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

Բախման հետևանքով Lada Priora-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել քաղաքացուն պատկանող  «999»   մարկետի տարածք, կոտրելով ապակիներ ու խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս: