Լրահոս
Քաղաքական
21:34
27.01.25
220

Խայտառակություն Արարատի դիսկուրսի ներքո. Փաշինյանը ժխտո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը

 

Արցախը հայկական չէ, Արարատին պետք է մեջքով շրջվել, հիմա էլ դեռ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի վարչապետը, որ հպարտանում է, թե կառավարման շրջանում Հայաստանի սպառազինման այլընտրանքային ճանապարհներ է գտել, հայտարարում է, թե Արարատի՝ մեր երազանքների պատճառով մեզ զենք չեն վաճառի: Մարդիկ հիշեցնում են՝ Երուսաղեմի, Կիպրոսի, հունական կղզիների մասին նախանձելի հետևողականությամբ երազող Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, զենք է ստանում ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանից: Ցեղասպանությունը, ըստ էության, կասկածի տակ դնող Հայաստանի վարչապետին պատմաբանները փաստեր են հիշեցնում, իրավաբանները՝ Հայաստանի քրեական օրենսգիրքը: