Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:50
17.07.22
128

Խարկովի մարզում աշխատանքն է սկսել զինվորական հրամանատարությունը

Img default alt hy

Խարկովի մարզում սկսել են աշխատել ռազմական հրամանատարական գրասենյակները, իսկ շրջանի վարչակազմը վերափոխվել է ռազմական-քաղաքացիականի, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնել է շրջանի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։

«Զինվորական հրամանատարության Խարկովի մարզում աշխատանքի մեկնարկի կապակցությամբ վարչակազմի անվանումը վերափոխվել է ռազմաքաղաքացիականի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի և Լուգանսկի Ժողովրդաական Հանրապետության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի շրջանի մի մասը։ Խարկովի մարզի վարչակազմն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ստեղծել է չորս շրջանային վարչակազմ՝ վարչական կենտրոններով Վոլչանսկ, Իզյում, Կուպյանսկ քաղաքներում և Կազաչյա Լոպան գյուղում։

Տարածաշրջանն օգտագործում է երկարժութային համակարգ՝ ինչպես ուկրաինական գրիվնան, այնպես էլ ռուսական ռուբլին: Տարածքների բնակիչներին տրվում է միանվագ նպաստ։