Լրահոս
Քաղաքական
15:29
16.07.22
145

Խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան. Վրաստանի ԱԳ նախարար

Img default alt hy

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին անդրադարձել է Թբիլիսիում անցկացվող Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Շատ հպարտ եմ տեսնել, որ Թբիլիսին հանդիսանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպման վայր: Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Վրաստանի ԱԳ նախարարը։