Լրահոս
Հասարակական
10:45
29.08.22
226

Վթար՝ Կորեայի ձորի կամրջի մոտակայքում. կա զոհ և տուժածներ

Img default alt hy

Օգոստոսի 28-ին՝ ժամը 21։36-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ս., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է։

Փրկակարներն անջատել են ավտոմեքենայի շարժիչը, ձորից դուրս բերել տուժած երկու ուղևորներին, վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ու դի տեղափոխող ավտոմեքենաներին։