Լրահոս
Տարածաշրջան
13:30
14.12.24
231

Վրաստանը նախագահ է ընտրում. Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը

Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են: Առաջին անգամ նախագահը կընտրվի ոչ թե ժողովրդական, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիայի քվեարկությամբ: Խորհդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմությունը չի մասնակցում ընտրություններին: 

Վրաստանի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից առաջադրված  նախկին պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։