Լրահոս
Տարածաշրջան
20:16
15.02.22
178

Վրաստանում վերանորոգում են Հայաստանը Թբիլիսիի հետ կապող ամենակարճ ճանապարհը

Img default alt hy

Վրաստանը վերանորոգում է դեպի հայ-վրացական սահման տանող Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարհը։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Վրաստան»-ը:

Սա ամենակարճ ճանապարհն է, որը կապում է Քվեմո Քարթլիի մարզը և Հայաստանը Թբիլիսիի հետ։ Ներկայում վերանորոգվում է ճանապարհի երկու հատված, ավտոճանապարհը ծածկում են խիճի շերտով և տեղադրում եզրաքարեր։

Նշվում է, որ վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն 2022 թվականի հոկտեմբերին։