Լրահոս
Հայաստան
11:29
25.01.22
133

Վրաերթ-ավտովթար՝ Արմավիրի մարզում. 24–ամյա վարորդը Ford-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել Nissan March-ին. կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 24-ին,  վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։

Ժամը 14:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանը իր վարած  Ford մակիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Նարեկ Ամիրյանին: 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթից հետո Ford-ը բախվել է կայանված Nissan March-ին: