Լրահոս
Միջազգային
17:25
27.08.22
160

Վուչիչը Սերբիայի վարչապետի պաշտոնում առաջադրել է Անա Բռնաբիչի թեկնածությունը

Img default alt hy

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երրորդ անգամ վարչապետի պաշտոնում առաջադրել է Անա Բռնաբիչի թեկնածությունը, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Համաձայն Սերբիայի Հանրապետության սահմանադրության՝ ես որոշում եմ կայացրել Սերբիայի Հանրապետության վարչապետի թեկնածու առաջադրել: Խորհրդարանին առաջարկում եմ Անա Բռնաբիչի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում»,- ասել է Վուչիչը՝ դիմելով քաղաքացիներին։

Նրա խոսքով՝ Բռնաբիչը չորս տարի չի լինի վարչապետ. 2024 թվականին կաբինետում փոփոխություններ են նախատեսվում, «սակայն նրա փորձն անհրաժեշտ է այս աշնանն ու ձմռանը պատրաստվելու համար»։