Լրահոս
Հասարակական
20:40
13.05.23
251

Վնասվել է միջին ճնշման գազատար․ Մինսկի փողոցի մի քանի շենքերի գազ չի մատակարարվում

Img default alt hy

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով մայիսի 13-ին ժամը 18:50-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցի թիվ 17/19, 21/23, 25/27 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։