Լրահոս
Միջազգային
17:15
13.05.23
157

Վլադիմիր Զելենսկին այցելել է Իտալիա

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Իտալիա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ուկրաինական Unian գործակալությանը, Վլադիմիր Զելենսկին Հռոմում հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի, վարչապետ Ջորջա Մելոնիի, Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։

Զելենսկի հայտարարել է, որ իր այցն Իտալիա կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի հաղթանակի համար։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտարարել է, որ Զելենսկիի գլխավորած պատվիրակության այցի նպատակը դաշինքն ամրապնդելն է։