Լրահոս
Աշխարհ
10:45
01.03.23
210

Վերջին տվյալները՝ Հունաստանում գնացքների վթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունաստանում բեռնատար գնացքի և մարդատար գնացքի բախման հետևանքով 32 մարդ է զոհվել, 85 վիրավորներից 53-ը մնում են հիվանդանոցներում, մնացածը օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, Հունաստանի հանրային ERT հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանիսը։

«Այս պահին հաստատվել է 32 մարդու մահը, հիվանդանոցներ տեղափոխված 85 վիրավորներից 53-ը հոսպիտալացվել են, մնացածը դուրս են գրվել»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գնացքները բախվել են Լարիսա քաղաքի մոտ գտնվող Տեմպի քաղաքում, դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ չպարզված հանգամանքներում Աթենքից ավելի քան 200 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող «Evangelismos» կայարանում:

Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։

Մարդկանց արգելափակումից հանելու գործողությանը մասնակցում է 150 հրշեջ, դեպքի վայրում է շտապօգնության 40 մեքենա, ասաց հրշեջը։

«Հրշեջների ջանքերն այժմ կենտրոնացած են մարդատար գնացքի առաջին երկու վագոնների վրա, որոնք շրջվել են և դժվարանում են մարդկանց դուրս բերել»,- ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը։