Լրահոս
Հասարակական
21:45
28.04.23
260

Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ն ու «KamAZ»-ը. կա տուժած

Img default alt hy

Ապրիլի 28-ին, ժամը 16:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 138/2 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: