Լրահոս
Աշխարհ
17:38
12.02.23
647

Վերելակի հորանն ընկած երկրորդ տուժածի կյանքը չի հաջողվել փրկել

Img default alt hy

Նոր Մոսկվայում կառուցվող տանը վերելակի հորանն ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել. Այս մասին հայտնում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նոր Մոսկվայում վերելակի հորանն ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է երկուսի»,- ասվում է զեկույցում։

Միաժամանակ երեք տուժած գտնվում են հիվանդանոցներում, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոր Մոսկվայում հինգ մարդ ընկել է վերելակի հորանը, նրանցից մեկը մահացել է։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին Նոր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կառուցվող լոգիստիկ կենտրոնում։