Լրահոս
Իրավական
16:06
08.06.22
209

Վերաքննիչ դատարանը հրաժարվում է փաստաբանին տեղեկացնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրվա և ժամի մասին

Img default alt hy

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հրավիրում է լրատվամիջոցների և ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը Իգոր Խաչատուրովի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախապատրաստվող հանցագործության վրա։

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին և նույն վայրում աշխատող Տիգրան Սիմոնյանին եմ ներկայացրել հիշյալ միջնորդությունը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սույն թվականի հունիսի 6-ից իր տրամադրության տակ ունենալով Իգոր Խաչատուրովի վերաբերյալ նյութերը, արդեն 2-րդ օրն է՝ հրաժարվում է ինձ տեղեկացնել դատական նիստի օրը և ժամանակը։

Երեկ եղել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ ինձ դատավորի աշխատակազմից հավաստիացրել են, որ դատական նիստ դեռևս նշանակված չէ, այսօր նույնպես չեն տեղեկացրել դատական նիստի օրվա և ժամի մասին, իսկ հաշվի առնելով օրենսդրական պահանջը՝ դատական նիստը կարող է առավելագույնը տեղի ունենալ վաղը։

Այդ պատճառով միջնորդել եմ ինձ անհապաղ ծանոթացնել ստացված վարույթի նյութերին ու հանկարծ մտքներով թող չանցնի, որ կարող են ձևական ծանուցագիր «դնել» գործի մեջ՝ փորձելով 3-օրյա ժամկետը երկարեցնել։

Հիշեցնեմ, որ գլխավոր դատախազությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրում էր նմանատիպ արարքի համար և այժմ խիստ տարակուսելի կլինի վերջիններիս լռությունը սույն գործով»,- գրել է փաստաբանը։