Լրահոս
Իրավական
21:40
13.01.23
112

Վեդիի 53-ամյա բնակիչը հայտնել էր, որ ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին

Img default alt hy

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հունվարի 12-ին մեկնել են Լանջանիստ գյուղի հանդամասերից մեկը, որտեղ Վեդիի 53-ամյա բնակչի մոտ հայտնաբերել են «ԻԺ-18 ԵՄ» մոդելի մեկփողանի ողորկափող հրազեն: Նա ձերբակալվել և տարվել է Արարատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է որսորդական հրազենի 3 փամփուշտ: Ըստ նրա՝ հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ պապին, և ինքը օրինական փաստաթղթեր չունի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: