Լրահոս
Հասարակական
20:10
13.01.23
76

Վեց քույրերի մենությունը. մոր հետդարձի ճանապարհը ադրբեջանցիները փակել են

Մեկ ամիս է՝ առանց մոր են ապրում Մարգարյան ընտանիքի 6 անչափահաս աղջիկները, որ 44-օրյա պատերազմում իրենց տան միակ տղամարդուն՝ եղբորն են կորցրել: 

Պատերազմից հետո Քաշաթաղից տեղահանված ու Հայաստանում՝ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում հաստատված ընտանիքի մայրը բլոկադայի նախորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, Արցախ էր գնացել՝ տան թղթաբանության հարցերով: Համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահն է երեխաների ամանորյա ցանկություններն իրականացել: Մեկ երազանք է անկատար մնացել: