Լրահոս
Հասարակական
11:37
12.02.22
1 282

Վայոց Ձորն ու Սյունիքը կարևոր չե՞ն․ սկանդալային հարցաշարի հետքերով (Լուսանկար)

Img default alt hy

Համացանցում մի լուսանկար է տարածվել, որն արդեն իսկ հարուցել է քաղաքացիների տարակուսանքն ու բուռն դժգոհությունը։

Ենթադրվում է, որ լուսանկարում պատկերվածը աշխարհագրություն առարկայի 9-րդ դասարանի համար նախատեսված օլիմպիադայի հարցաշարի նմուշն է։

Դրանում կա հետևյալ խրթին և ոչ միանշանակ ձևակերպումը․

«Թվարկեք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն ու մարզկենտրոնները, բացի Վայոց ձորի և Սյունիքի մարզերից»։  

Ստացվում է, այս երկու մարզերն այնքա՞ն էլ կարևոր չեն, իսկ, գուցե, այդ ամենը ուղղորդվող դիտավորությո՞ւն է՝ վերջին շրջանում ու հատկապես պատերազմից հետո այդ մարզերում տիրող սահմանային իրադրության ու մշուշոտ ճակատագրի համապատկերում։

Պաշտոնական արձագանք այս ամենի առնչությամբ՝ առայժմ չկա։