Լրահոս
Քաղաքական
21:54
28.07.25
205

Վարդան Ղուկասյանի 100 օրը՝ որպես քաղաքապետ կամ ո՞վ է միացրել «Դոլյա Վորովսկայա» երգը Գյումրիում

Գյումրու կենտրոնում հնչած «Դոլյա Վորովսկայան» սրել է ՔՊ-ականների և քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանց այն էլ լարված հարաբերությունները: Վերջինս պնդում է՝ իր համաձայնությամբ չի եղել տեղի ունեցածը կամ տեխնիկական խոտան է, կամ դիտավորություն իր դեմ։ Ղուկասյանն ահազանգում է՝ իր դեմ քաղաքական հետապնդման ու հաշվեհարդարի մասին: Քաղաքապետը քննադատում է իշխանությանը մարզերին հատկացվող չնչին բյուջեի և անհավասար քաղաքականության համար։