Լրահոս
Քաղաքական
15:40
08.06.22
155

Վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում՝ ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ

Img default alt hy

Կառավարությունը չի մեկնաբանում, թե ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«News.am»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչու է չեղարկվել վարչապետի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումը, որը նախատեսված է եղել մայիսի 28–ին, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ բարձրացրած հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Հրապարակ» օրաթերթին հայտնել էր, որ մայիսի 28-ին, ժամը 18։00-ին, նախատեսված է եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումը և պաշտոնական ընթրիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը, սակայն, վերջին պահին չեղարկվել է՝ առանց բացատրության։

Թե ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը, Մուրադ Փափազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում երկու արժանահավատ վարկածի մասին է խոսել։

«Գիտեք, որ ուրբաթ օրը հանդիպած ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, և հանդիպման հետևանքն այն է, որ Ալիևը Ֆրանսիայի դեսպանին կանչեց և բողոքեց՝ ասելով, որ անկարելի է, որ ոչ կանոնավոր իշխանություններու հետ Փարիզի քաղաքապետը հանդիպեցավ և այլն։

Առաջին հիպոթեզն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չուզեց նեղացնել Ալիևին։

Երկրորդ տարբերակը․ գիտեք, որ Զարեհ Սինանյանը երբ հունվարին Ֆրանսիա եկած էր, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ, և կրնա ըլլալ, որ Սինանյանը կազմակերպեց Փաշինյանի հետ այս սցենարը, որ ինքն ինձի մերժած է, դուք էլ իրեն մերժեք»,- ասել  է Փափազյանը։