Լրահոս
Հասարակական
13:21
09.11.25
1 670

Վալոդյա Գրիգորյանի աջակիցները կրկին հավաքվել են գյուղում՝ պահանջելու, որ Ախտոյանները չվերադառնան համայնք

Img default alt hy

Մերձավանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 9–ին, կրկին հավաքվել են գյուղում՝ պահանջելու, որ Ախտոյանները չվերադառնան համայնք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23.50 սահմաններում կրակոցներ են հնչել Մերձավանում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։

Այս գործով կա 2 մեղադրյալ, սակայն, մերձավանցիները կարծում են, որ ՔՊ–ական Մհեր Ախտոյանի ընտանիքը նույնպես կապ ունի կատարվածի հետ։