Լրահոս
Հայաստան
12:45
13.02.22
429

Վահեն Եղնիկներում խոցել է 15-ից ավելի տանկ, օգնել վիրավոր զինվորներին

Img default alt hy

Վահե Կամոյի Ղահրամանյանը ծնվել է 1997 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում:

Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան համալսարանը՝ ծառայել է Պաշտպանության բանակում: Սեպտեմբերի 27-ից մարտնչել է տարբեր թևերում, հոկտեմբերի 3-ին Եղնիկներում խոցել է ավելի քան 15 տանկ:

4 օր անց Վարանդայում դուրս է բերել վիրավոր և զոհված զինվորներին: Հերոս Վահեն 6 ամիս համարվել է անհետ կորած, գրում է «Tema.am»-ը։

Վահե Ղահրամանյանի մարմինը հայկական կողմին է հանձնվել մարտի 1-ին: Հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանով:

Երիտասարդ սպայի առօրյա գործունեության ամեն օրն ապացույցն էր նրա՝ հայրենիքին անմնացորդ ծառայելու, զինվորականների նկատմամբ սիրո և հոգատարության:

44-օրյա պատերազմում Վահեն միայն մեկ բանի մասին էր մտածում՝ հաղթել թշնամուն, թեկուզ կյանքի գնով, ու նա այդպես էլ վարվեց…