Լրահոս
13:35
13.05.23
207

Թշնամուն լավ ջարդ է տվել հայկական բանակը. իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին

Առավոտյան 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է եղել: Ուրբաթ երեկոյան 19:10-ից՝ մոտ 2 ժամ կրակի տակ է պահել թշնամին Կութի ու Սոթքի հայկական դիրքերը: Կրակի ինտենսիվության նվազման մասին պաշտպանության նախարարությունը հայտնել է ժամը 21-ին: Գիշերվա ընթացքում, ըստ մեր պաշտպանական գերատեսչության, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Պաշտոնապես չհաստատված տեղեկություններ կան, որ մեր բանակը նորից է լավ ջարդ տվել նախահարձակ թշնամուն: