Լրահոս
13:18
13.05.23
158

Թշնամու կրակոցից զոհված զինծառայողը 20 տարեկան էր. վիրավորներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից

Ուրբաթ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է 20-ամյա Նարեկ Նորայրի Բաղդասարյանը: Նա Գառնիից էր, զորացրվելուն 50 օր էր մնացել: Տան միակ տղան էր, ունի իրենից մեծ երկու քույր: Պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել նաև վիրավորների վիճակի մասին: Մայիսի 12-ին՝ ժամը 10-ին թշնամու կիրառած ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: